Խաչատուր Թովմասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1911 |
---|---|
Ծննդավայր | Զաքաթալա, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1939) |
Մասնագիտություն | բժիշկ |
Պարգևներ |
Խաչատուր Գևորգի Թովմասյան (1911, Զաքաթալա, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ավարտել է Թբիլիսիի 72-րդ մանկավարժական թեքումով միջնակարգ դպրոցը։ Մի քանի տարի ուսուցիչ և դպրոցի վարիչ է աշխատել Ախալքալաքի շրջանիի դպրոցներում։
1939 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Անցնելով զինվորական ծառայության՝ մեկ տարի աշխատել է Անդրկովկասի զինվորական օկրուգի հետախուզական ավիաէսկադրիլիայում։ 1940 թվականին նշանակվել է Անդրզինօկրուգի օդանավակայանային ծառայության գումարտակի բժիշկ, իսկ 1942 թվականից՝ Անդրկովկասի ռազմաճակատի 83-րդ ավիաբազայի № 489 օդանավակայանային ծառայության գումարտակի ավագ բժիշկ։ Մինչև պատերազմի վերջը գումարտակը տարբեր օդանավակայաններից ապահովել է 2-րդ օդային բանակի ավիացիոն գնդերի մարտական հաջող գործողությունները Հյուսիսային Կովկասում, Դոնի Ռոստովում, Նովոռոսիյսկում և այլուր։
Պատերազմից հետո վերադարձել է Երևան, բժշկական ծառայության մայորի աստիճանով նշանակվել է սանծառայության պետ։ 1947 թվականին տեղափոխվել է հոսպիտալ որպես թերապևտ և Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցների ստացիոնար բուժումն ապահովել մինչև 1955 թվականը։ 1955-1969 թվականներին աշխատել է Հայկական ԽՍՀ քաղաքացիական պաշտպանության շտաբում։ Եղել է բնակչության պաշտպանության ծառայության պետ։ 1969 թվականին պաշտոնաթող է եղել բժշկական ծառայության փոխգնդապետի զինվորական աստիճանով և շարունակել աշխատանքը քաղաքացիական պաշտպանության բնագավառում։ Այնուհետև աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային առողջապահության բաժնում։
Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով ու 13 մեդալներով, արժանացել է ԽՍՀՄ կարմիր խաչի ու կարմիր մահիկի միության «Պատվո նշան» և ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության «Պատվո նշան» պարգևներին, կրել է «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 94-95։
- 1911 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ փոխգնդապետներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ